Պուտինի հետ հանդիպումից առաջ Կիմ Չեն Ընի աթոռը սպիրտով մաքրել են (տեսանյութ)
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի թիկնապահները Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ սպիրտով մաքրել են առաջնորդի համար նախատեսված աթոռը: Ականատեսները նկարահանել են այդ պահը, իսկ համապատասխան տեսանյութը հայտնվել է Life Shot թելեգրամյան ալիքում:
Կադրերում երևում է, թե ինչպես է սև կոստյումով տղամարդն անձեռոցիկով ամբողջովին մաքրում Կիմ Չեն Ընի համար նախատեսված աթոռը: Հրապարակման հեղինակները ենթադրել են, որ անձեռոցիկը ներծծված է եղել սպիրտով:
Հիշեցնենք, որ սա հյուսիսկորեացի առաջնորդի առաջին այցն է Ռուսաստան: Պուտին-Կիմ Չեն Ըն հանդիպման օրակարգի գլխավոր թեման հյուսիսկորեական միջուկային խնդիրն է:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026