Սաակաշվիլին Զելենսկուն կոչ է արել Պուտինին «չզիջել»
Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին վկայակոչելով Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների «մեծ փորձը»՝ Ուկրաինայի նոր իշխանություններին կոչ է արել «չզիջել» ՌԴ նախագահին: Նա իր կարծիքը հայտնել է «Ֆեյսբուքում» հրապարակած տեսաուղերձում, փոխանցում է Gazeta-ն:
Սաակաշվիլին այս մասին ասել է՝ մեկնաբանելով Պուտինի հրամանը՝ Ուկրաինայի հարավ-արեւելքում գտնվող ինքնահռչակված Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչներին անձնագրերի տրամադրման դյուրացման մասին:
Քաղաքական գործիչը հավաստել է, որ Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկին չպետք է գնա Պուտինին «զիջումների», քանի որ Ռուսաստանի նախագահը «դա երբեք չի գնահատի»: Նա հավելել է, որ Ուկրաինան չպետք է Մոսկվային ո՛չ «փոքր խորհրդանշական զիջում» անի, ո՛չ «մեծ»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026