Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ամենամյա հայտարարությունը
Անկարան մերժում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ին՝ մեջբերելով Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությունը:
«Մենք մերժում ենք ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունը 1915-ի դեպքերի մասին: Դրանց մեկնաբանումը, որը պայմանավորված է հայերի կողմից ստեղծված սուբյեկտիվ մոտեցմամբ, նշանակություն չունի: Պատմության խեղաթյուրումը ներքին քաղաքական պատճառներով անընդունելի է»,-ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ, որում նշվում է, որ Թուրքիան պնդում է ընդհանուր պատմական հանձնաժողով ստեղծելու իր առաջարկը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով Միացյալ Նահանգները կանգնած է հայ ժողովրդի կողքին:
«Մեծ Եղեռն ու հարգանքի տուրքի մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր տառապել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածների պատճառով: 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին, մեկուկես միլիոն հայեր տեղահանվել են, սպանվել կամ մահվան երթի ուղարկվել: Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի ու ամբողջ աշխարհի հայ համայնքին՝ սգալով բազմաթիվ կյանքերի կորուստը»,-իր հայտարարության մեջ շեշտել էր Թրամփը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026