ԱՄՆ-ում 6 տարի ճամփորդած հսկայական «կարտոֆիլը» վարձով տան է վերածվել (լուսանկարներ)
ԱՄՆ Այդահո նահանգում 6 տոննա կշռող «կարտոֆիլը» 6 տարի երկրում շրջելուց հետո վերադարձել է հայրենի նահանգ և վարձով տան վերածվել, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:
Արհեստական բանջարեղենը բեռնատարով շրջել է Միացյալ Նահանգներով՝ գովազդելու համար Այդահոյի կարտոֆիլի արտադրությունը, սակայն ճամփորդության ավարտից հետո նախաձեռնության հեղինակները չեն իմացել՝ ինչպես վարվել դրա հետ:
Փոքր տների կառուցմամբ զբաղվող Քրիստի Վուլֆը, որը 2 տարի ճամփորդել է հսկա բանջարեղենի հետ, առաջարկել է այն վարձով տան վերածել, և առաջարկն ընդունվել է:
Ապրիլի 22-ին տեղի է ունեցել Big Idaho Potato Hotel անունը ստացած տնակի բացման արարողությունը: Լուսանկարները տեղադրվել են Այդահո նահանգի Կարտոֆիլի արտադրության հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում:
«Սա հրաշալի հնարավորություն է այն մարդկանց համար, որոնք ուզում են իմանալ, թե ինչ զգացողություններ ես ունենում կարտոֆիլի ներսում գտնվելով՝ ի տարբերություն նրա, երբ կարտոֆիլն է քո ներսում»,- ասել է հանձնաժողովի նախագահը:
Վարձով կացարանը տեղադրվել է Airbnb առցանց հարթակում: Հայտարարության համաձայն՝ այն նախատեսված է 2 հոգու համար և օրական 200 դոլար արժե:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026