Զելենսկու շտաբը հայտնել է, թե ինչ տեղի չի ունենա նրա կառավարման օրոք
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու շտաբի ներկայացուցիչ Դմիտրի Ռազումկովը հայտարարել է, որ նոր նախագահի կառավարման տարիներին Ուկրաինան իր հողերն ու իր քաղաքացիներին չի հանձնի ոչ ոքի: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն` հղում անելով «112 Ուկրաինա» հեռուստաընկերությանը:
«Մենք ունենք երկու կարմիր գիծ. մենք պատրաստ չենք ոչ կարճաժամկետ, ոչ էլ երկարաժամկետ վարձավճարով տալ ուկրաինական հողերն ու Ուկրաինայի քաղաքացիներին: Դա երբեք տեղի չի ունենա Զելենսկու կառավարության օրոք»,- ասել է նա և ավելացրել, որ Ղրիմն ու Դոնբասը կշարունակեն համարվել «ուկրաինական»:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին կայացած Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Զելենսկին 73.22 տոկոս ռեկորդային ձայներով հաղթանակ էր տոնել` առաջ անցնելով գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյից:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026