«Հյուսիս-հարավ» ճանապարհի հաղորդակցուղիների աշխատանքներն իրականացնող ընկերությունը տուգանվել է
«Ժողովուրդը» գրում է. «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը ապրիլի 5-ին միակողմանի ամբողջությամբ լուծել է «Խոյանք» ընկերության հետ կնքած պայմանագիրը: Պատճառը «Խոյանք»-ի անպատասխանատու գործելաոճն է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՊՈԱԿ-ի և «Խոյանք»-ի միջև 2018 թվականի հունիսի 7-ին կնքվել էր պայմանագիր, որով ընկերությունը պետք է իրականացներ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Ծրագիր 2-ի շրջանակներում վերակառուցվող Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի վրա տեղակայված հաղորդակցուղիների (էլեկտրական օդային գծեր, խմելու ջրատարեր, կապի մալուխներ և գազատարեր) տեղափոխման նախագծերի փոփոխությունների աշխատանքները:
Ավելին՝ «Խոյանք» ընկերությունը մինչև 2018 թվականի հուլիսի 7-ը պետք է կատարեր 3 մլն դրամ ընդհանուր գծով աշխատանքներ, սակայն սահմանված ժամանակահատվածում աշխատանքները չեն կատարվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Խոյանք»-ը պետք է տուգանք վճարի՝ ավելի քան 420 հազար դրամի չափով: Չի բացառվում, որ ընկերությունն իր անբարեխիղճ պահվածքի պատճառով հայտնվի նաև սև ցուցակում՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած