«Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելն ամոթալի է և ոչ բարոյական»
Ամերիկյան Foreign Policy հեղինակավոր պարբերականն «Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելն ամոթալի է և ոչ բարոյական» վերնագրով հոդված է հրապարակել, որում ներկայացվում են հայ և հրեա ժողովուրդների միջև նմանությունները:
Հոդվածում մասնավորապես ասվում է, որ երկու ժողովուրդներն էլ 20-րդ դարի ցեղասպանությունների զոհ են դարձել:
«Քայլելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ անհնար է չնկատել Երուսաղեմի հետ ցայտուն նմանությունը: Հուշահամալիրից Երևան քաղաքի վրա բացվող տեսարանը հիշեցնում է Յադ Վաշեմից՝ Հոլոքոստի ժամանակ զոհված 6 մլն հրեաների հիշատակը հավերժացնող գլխավոր հուշահամալիրից բացվող տեսարանը»,- գրում է հոդվածի հեղինակ, հայտնի իսրայելցի գրող և լրագրող Յոսի Մելմանը:
Լրագրողի խոսքով՝ չնայած ընդհանուր ցավին ու ողբերգությանը՝ Իսրայելը երկար տարիներ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում վախեցել է Թուրքիայի զայրույթից:
«1950-ական թվականների վերջից Թուրքիան հրեական պետության ռազմավարական հզոր դաշնակիցներից էր՝ մուսուլմանական աշխարհում Իսրայելի ունեցած եզակի բարեկամներից: Երկու երկրների հետախուզական և պաշտպանական հաստատությունների միջև սերտ կապ է եղել, և Թուրքիան իսրայելական զենքի համար կարևոր և շահութաբեր շուկա է եղել»,- ասված է հոդվածի տեքստում:
Մելմանը նշում է նաև, որ այսօր թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման ֆոնին երկրի պաշտոնական իշխանությունները հերթական պատճառն ունեն 1915թ.-ի ողբերգությունը չճանաչելու համար, այն է՝ Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը:
Հոդվածագրի կարծիքով՝ Իսրայելը պետք է կատարի իր բարոյական պարտքը և, անկախ երկրի տնտեսական և քաղաքական շահերից, ի հիշատակ Հոլոքոստի 6 մլն զոհերի, ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես ժամանակին ճանաչել է Ռուանդայի ցեղասպանությունը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026