Ռոհանին նշել է այն պայմանը, որի դեպքում Իրանը կբանակցի ԱՄՆ-ի հետ
Իրանը կարող է ԱՄՆ-ի հետ նստել բանակցային սեղանի շուրջ, սակայն կարծում է, որ այս պահին դրա համար հարմար պայմաններ չկան, իսկ Վաշինգտոնը պատրաստ չէ երկխոսության: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բանակցությունները հնարավոր են, եթե ճնշումը (պատժամիջոցները) դադարեցվի եւ ԱՄՆ-ն ներողություն խնդրի: Ոմանք կարծում են, որ Միացյալ Նահանգները ցանկանում են բանակցություններ, իսկ Իրանը հրաժարվում է: Դա այդպես չէ: ԱՄՆ-ն այժմ պատրաստ չէ երկխոսության», - ISNA գործակալությունը մեջբերում է նախագահին:
Ռոհանին հավելել է, որ «Վաշինգտոնի ստեղծած պայմանները բանակցային գործընթաց չեն, անտրամաբանական են եւ իմաստից զուրկ»:
«Սկզբում մենք պետք է ապացուցենք, որ ԱՄՆ-ն սխալ է գործել: Երբ նրանք կհասկանան, որ իրենց սխալ են պահել եւ պատրաստ կլինեն տրամաբանության եև ողջամտության հիման վրա լուծել խնդիրները, մենք կնստենք բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Ռոհանին:
Նա նաեւ նշել է, որ Իրանի նավթային արտահանումը լիովին դադարեցնելու ԱՄՆ-ի փորձերն ապարդյուն են: Նրա խոսքով՝ «նավթի մատակարարումները զրոյացնելու փորձերը չեն հաջողվի», իսկ Իրանի ժողովրդի համար այսօր ելքը մեկն ՝դիմակայություն»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026