Ի վերջո, քանի՞ մարդ կմնա գործազուրկ նոր Հայաստանում
«Փաստը» գրում է. «Ամիսներ շարունակ իշխանությունը հերքում էր արտախորհրդարանական ընդդիմության ներկայացրած վիճակագրությունը, որը փաստում էր, որ կառավարության կառուցվածքի փոփոխության հետևանքով մոտ 10 հազար մարդ գործազուրկ կդառնա: Այս համատեքստում շատ զարմանալի էր, որ կառավարությունը չօգտագործեց իր հնարավորությունը և ապրիլի 17-ին ԱԺ-ի ամբիոնից չներկայացրեց հանրությանն իր հաշվարկներն այդ մասով: Սրանից ելնելով՝ պետք է ենթադրել՝ կա´մ կառավարությունը ընդհանրապես նման հաշվարկ չի արել, կա´մ էլ ԱՎԾ-ն չի հասցրել ավարտել «նկարչությունը»:
Երկու դեպքում էլ պատկերը տխուր է: Եթե կառավարությունը չի հաշվարկել, թե քանի մարդ կմնա անգործ, կարելի է ենթադրել, որ իշխանություններին չի հետաքրքրում իրենց ընտրողների սոցիալական վիճակը: Իսկ եթե վիճակագրական կոմիտեն դեռևս չի հասցրել հաշվարկել, ապա կարելի է ենթադրել, որ այդ հարցը ամենավերջինն է, որը հետաքրքրում է գործադիրին, կամ էլ արտախորհրդարանական ընդդիմության բերած գործազրկության թիվը ճիշտ է, և ԿԿ-ն փորձում է այն ավելի լուսավոր գույներով ներկայացնել ու դա անել հիմնավոր ձևով, ինչը ժամանակ է պահանջում:
Կա մի աշխատաոճ, որը նաև նոր իշխանությունների համար է սովորույթ դարձել. ընդդիմությունը «կարող է բղավել, ոտքերը գետնին խփել, կծել, բողոքել», միևնույն է, ԱԺ-ի մեծամասնությունն իր անելիքը արել է, անում է և կանի, դա հին, խորհրդարանական ավանդույթ է:
ԱԺ այս քառօրյայի «ստարտին» ԱԺ մեծամասնությունն առաջին ընթերցմամբ հաստատեց կառավարության կառուցվածքի փոփոխությունը: Փույթ չէ, որ կառավարությունը կոնկրետ հիմնավորումներ այդպես էլ չներկայացրեց իր ընտրողներին, որոնք օրենսդիր և գործադիր իշխանություններից սպասում են բովանդակային և հստակ փոփոխություններ, որոնք կնպաստեն մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանը, ասել է թե՝ տնտեսության զարգացմանը:
Հստակ հիմնավորումների փոխարեն խորհրդարանական մեծամասնությունը առաջնորդվեց զգացողությունների սկզբունքով: Կառավարության կառուցվածքի փոփոխության հաստատումը առանց հիմնավոր տնտեսաֆինանսական հաշվարկների նույնն է, թե կույրը կույրին առաջնորդի: Ի վերջո, ինչից ելնելով է որոշվել, որ մշակույթի և երիտասարդության հարցերը Կրթության և Գիտության նախարարության հոմանիշն են, կամ գյուղատնտեսությունը տնտեսական զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության առաջնահերթությունն է, կամ որ էներգետիկ ոլորտը տարածքային կառավարման և զարգացման ճյուղերից մեկն է»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած