Որքանո՞վ են ավելացել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի դրամական միջոցները
«Փաստ» թերթը գրում է.
«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Արտակ Դավթյանը անշարժ եւ շարժական գույք չի հայտարարագրել: Առկա են տվյալներ միայն դրամական միջոցների եւ եկամտի մասին: Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 1 950 000 ՀՀ դրամ եւ 3000 ԱՄՆ դոլար:
2018թ. հարկային տարվա վերջում Ա. Դավթյանի դրամական միջոցներն ավելացել են՝ համապատասխանաբար կազմելով 4 980 000 ՀՀ դրամ եւ 3270 ԱՄՆ դոլար: Ա. Դավթյանի եկամուտները նշված հարկային տարում գոյացել են աշխատավարձից՝ կազմելով 9 581 421 ՀՀ դրամ:
Նշենք, որ մինչ այս պաշտոնին նշանակվելն Արտակ Դավթյանը 5-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նա զբաղեցնում է 2018թ. մայիսի 24-ից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած