Անկարան հայտարարում է, որ Վաշինգտոնը «անցնում է թույլատրելիի սահմանը»
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն խիստ քննադատության է ենթարկել այլ պետությունների կողմից իրանական նավթի ներկրումն արգելելու ԱՄՆ-ի որոշումը։
«Մատնանշելով, թե Իրանի փոխարեն որ երկրից նավթ ձեռք բերեն երկրները, ԱՄՆ-ը անցնում է թույլատրելիի սահմանը»,- Անկարայում իր տաջիկ գործընկեր Սիրոջիդին Մուխրիդինի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է նա՝ հայտնում է «Անադոլու»-ն։
Նրա խոսքերով, Անկարան ամենասկզբից միանշանակ հանդես է եկել նման պատժամիջոցների դեմ։ «Մենք հայտարարել ենք այն մասին, որ այդ պատժամիջոցները սխալ ենք համարում եւ մտադիր չենք միանալ դրանց։ Մենք դեմ ենք նմանօրինակ ճնշմանը»,- նշել է Չավուշօղլուն։
Նրա կարծիքով, Վաշինգտոնի սահմանափակումները առաջին հերթին հարվածում են Իրանի բնակչությանը։ Բացի այդ, դրանք ծայրահեղ վտանգավոր են տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման առումով։
Չավուշօղլուն պարզաբանել է, որ Թուրքիային եւ այլ երկրներին հեշտ չի լինեի դիվերսիֆիկացնել նավթի մատակարարման աղբյուրները։ Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ Իրաքի տարածքով անցնող գազատարները լրջոր են վնասվել են ԻՊ-ի օկուպացիայի ժամանակ, իսկ դրանց վերականգնման համար բավական ժամանակ կպահանջվի։
Ինչպես տեղեկացվել էր նախկինում, ԱՄՆ վարչակազմը պաշտոնապես հայտարարել է, որ չի երկարաձգի իրանական նավթի ներկրման պատժամիջոցներից ազատելու ժամկետը։ Նշենք, որ պատժամիջոցներից ազատման ժամկետը, որը ստացել էին Չինաստանը, Հունաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը եւ Թուրքիան, լրանում է մայիսի 2-ին։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած