Բելառուսը հույս ունի ռուսական նավթին այլընտրանք գտնել
Բելառուսական նավթային ընկերությունը հույս ունի մինչև տարեվերջ ռուսական նավթին այլընտրանք գտնել և ներկրում կազմակերպել Բալթյան նավահանգիստների կամ Ուկրաինայի տարածքով: Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսական նավթային ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Գրիբը:
«Հույս ունենք այս տարի սկսել մատակարարումները ծովային նավահանգիստներով: Այո, նրանք (նավահանգիստները) հետաքրքրված են, որ մենք նավթի հավելյալ հոսք ընդունենք կա՛մ Ուկրաինայից, կա՛մ Բալթյան նավահանգիստներից», - Գրիբին մեջբերում է «Ինտերֆաքս» գործակալության բելառուսական տարբերակը:
Մեկնաբանելով ներկրման հնարավոր ուղղությունները՝ Գրիբն ընդգծել է, որ ամեն ինչ կախված կլինի փոխադրման պայմաններից, որոնք կառաջարկեն հարևան երկրները:
«Կամ Բալթյան նավահանգիստները, կամ Օդեսան, կամ երկուսն էլ: Մոզիրի նավթավերամշակման գործարանը Ուկրաինային մոտ է, այսինքն լիովին հնարավոր է, եթե Մոզիրի նավթավերամշակման գործարանում, համապատասխանաբար, կլինի Ուկրաինայի տարածքով: Նաֆտանը մոտ է մերձբաալթյան նավահանգիստներին, հեւտեւաբար տրամաբանական է դիտարկել Բալթյան ծովի նավահանգիստները»,-պարզաբանեց նա:
Բելառուսական նավթային ընկերության ներկայացուցչի խոսքով՝ նավթի մատակարարը դեռևս չի որոշվել: «Ամեն ինչ կախված կլինի գնից»,- ասել է նա: Հնարավոր տարբերակների թվում նա նշել է Ադրբեջանից, Սաուդյան Արաբիայից և Նիգերիայից մատակարավող նավթամթերքը:
Գրիբը նշել է, որ բելառուսական նավթավերամշակման գործարանները կարող են նավթի 18 սորտեր վերամշակել:
«Կարող են մատակարարումներ լինել Ադրբեջանից: Իրանից, ամենայն հավանականությամբ, չէ, այնտեղ պատժամիջոցներ են: Կարող ենք նավթ վերամշակել Սաուդյան Արաբիայից, նիգերիական նավթը նույնպես կարող են վերամշակել», պարզաբանել է նա:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026