Եթե նույնիսկ պարզվեր Փաշինյանի վարորդի մորաքրոջ տղան է, դրա մեջ էլ վատ բան չկա. Դավիթ Անանյան
Մենք մամուլից տեղեկացանք եւ պարզեցինք, որ դա ապատեղեկատվություն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով մամուլի այն տեղեկությանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վարորդի մորաքրոջ տղային նշանակել է Նորագավիթի մաքսակետի տնօրեն։
«Արյունակցական կապ չունեն էդ մարդիկ, ծանոթ են, այո, որքանով, որ ես գիտեմ, բայց եթե Գեղամ Սարբազյանի մասին է խոսքը, ինքը երկար տարիներ աշխատում է մեր համակարգում, աշխատանքը սկսել է տեսուչից, հասել է մինչեւ հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնի եւ իմ պաշտոնավարման ժամանակ հարկայաինից տեղափոխվել է մաքսային ծառայություն։ Մաքսային ծառայությունում եղել է արեւմտյան մաքսային վարչությունում ուղեւորային սպասարկումների բաժնի պետ, հետո նույն վարչությունում եղել է վարչության պետի տեղակալ, հետո այլ վարչություն է տեղափոխվել որպես պետի տեղակալ։ Սա իր անցած ճանապարհն է»,–նշեց նա։
Դավիթ Անանյանը, սակայն, շեշտեց՝ եթե նույնիսկ պարզվեր Փաշինյանի վարորդի մորաքրոջ տղան է, դրա մեջ էլ վատ բան չկա. «Եթե նույնիսկ պարզվեր վարորդի մորաքրոջ տղան է, դրա մեջ էլ վատ բան չկա, որովհետեւ մենք այնքան փոքր ու այնքան հարազատ ենք։ Օրինակ, եթե լրագրողին աշխատանք առաջարկեմ, հնարավոր է գրեն, որ մենք շատ հին, արյունակցական կապեր ունենք»։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած