Ալժիրում ամենահարուստ գործարարը կալանվել է
Ալժիրի ամենահարուստ գործարարը համարվող արդյունաբերող-միլիարդատեր, Cevital մասնավոր ընկերության գլխավոր տնօրեն Իսադ Ռեբրաբը կալանքի տակ է վերցվել դատավորի որոշմամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Alg24-ին։
Երկուշաբթի հայտնի է դարձել, որ Ալժիրի ազգային ժանդարմերիայի քննչական բրիգադը ձերբակալել է մի շարք խոշոր գործարարների, ներառյալ Ռեբրաբին, որը համարվում է աֆրիկյան մայրցամաքի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Forbes ամսագիրը նրա կարողությունը գնահատում է 3,8 մլրդ դոլար։
Ինչպես տեղեկացրել է Algeria Press Service տեղեկատվական գործակալությունը, Ռեբրաբը «ձերբակալվել է սուտ հայտարարագիր տալու կասկածանքով, որը վերաբերում է արտասահմանից եւ արտասահման դրամական փոխանցումներին, ներկրվող սարքավորումների, այդ թվում եւ օգտագործված, արժեքի բարձրացմանը, ինչի շնորհիվ նա ստացել է մաքսային, հարկային եւ բանկային արտոնություններ»։
Ռեբրաբի հետ միասին ապրիլի 22-ին ձերբակալվել են Քունինեֆ եղբայրները՝ Ռեդան, Աբդելքադերը, Քարիմը եւ Թարեքը, որոնք սերտորեն կապված են նախկին նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի շրջապատի հետ, որը հրաժարական տվեց ապրիլի սկզբին։ Նրանք մեղադրվում են «պայմանագրային պարտավորությունները չկատարելու մեջ, որոնք վերաբերում են պետական նախագծերին, պետական չինովնիկների մասնակցությամբ առեւտրին՝ արտոնություններ ստանալու, հողի սեփականության եւ արտոնագրերի ապօրինի յուրացման համար»։
Ինչպես նշում են դիտորդները, խոշոր գործարարների ձերբակալությունները եւ հարցաքննությունները անցկացվում են կոռուպցիայի եւ ապօրինի հարստացման դեմ պայքարի շրջանակում։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026