«Ռուսական օղին վերջ դրեց Պորոշենկոյի նախագահությանը». Haaretz-ը՝ Ուկրաինայի ընտրությունների մասին
Իսրայելական Haaretz պարբերականի թղթակից Անշել Պֆեֆֆերը կարծում է, որ Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ այս տարվա նախագահական ընտրություններում պարտության պատճառներից մեկը տեղական շուկայում ռուսական օղու բացակայությունն է եղել:
Լրագրողի խոսքով՝ Պորոշենկոն չի կարողացել լուծել Ուկրաինայի հիմնական խնդիրները՝ ներառյալ թույլ տնտեսությունը, երկրի հարավ-արևելքում ծավալվող հակամարտությունը և կոռուպցիան:
Լրագրողը նկատել է, որ այդ իրավիճակն է՛լ ավելի է սրել ուկրաինական շուկայում ռուսական օղու բացակայությունը, քանի որ Ռուսաստանի հետ առևտրում Պորոշենկոն իր բաժինն ունի՝ ակնարկելով Ռուսաստանի դեմ առևտրային պատժամիջոցներն ընդլայնելու Ուկրաինայի որոշումը, որը ներառում է նաև ռուսական օղու ներկրման արգելքը:
«Ուկրաինացիներն այլևս չեն կարող տեղի խանութներց ձեռք բերել իրենց սիրելի ռուսական օղին: Այդ ամենը վերջ դրեց Պորոշենկոյի նախագահությանը»,- եզրակացրել է Պֆեֆֆերը:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին կայացել է Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցել են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և հումորիստ Վլադիմիր Զելենսկին: Քվեների 99,80%-ի հաշվարկի արդյունքում Զելենսկին ստացել է ձայների 73,22%-ը, Պորոշենկոն՝ 24,46%-ը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026