Զույգն ամուսնացել է օդանավակայանում` ծանոթությունից 12 տարի անց
ԱՄՆ-ի Կլիվլենդիքաղաքի Հոփքինսի անվան օդանավակայանի ուղեբեռի հանձնման տարածքում տեղի է ունեցել Միշել Բելոյի և Ռոն Պետերսոնի հարսանեկան արարողությունը: Հենց նույն տեղում էր ծանոթացել զույգը` 12 տարի առաջ:
Ինչպես հայտնում է CBS-ը, տարիներ առաջ Միշելն իր գործատուի խնդրանքով դիմավորել էր հաճախորդին: Նրանց ծանոթացել էին, սիրահարվել, որից հետո տարիներ շարունակ շփվել էին հեռավորության վրա, իսկ նրանց հանդիպման և հրաժեշտի վայրը Կլիվլենդի օդանավակայանն էր:
«Դա, միևնույն ժամանակ, մեր հանդիպումների ամենաերջանիկ և ամենատխուր վայրն էր հանդիսանում»,- պատմել է Միշելը:
Երբ խոսքը գնացել է ամուսնությունից, Ռոնը հասկացել է, որ ավելի լավ վայր, քան օդանավակայանն է, անհնար է գտնել: Հարսանեկան արարողությանը ներկա է եղել 120 մարդ: Օդանավակայանի աշխատակիցը հայտնել է, որ սա առաջին ամուսնությունն է այս օդանավակայանի պատմության ընթացքում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026