Հայաստանում ռուսական ավիաբազան կհամալրվի նոր կործանիչներով
Բազմաթիրախ 4++Սու-30ՍՄ նոր սերնդի կործանիչները կհամալրեն Էրեբունի օդանավակայանի ռուսական 3624-րդ ավիաբազան՝ փոխարինելով ՄիԳ-29 ռազմական ինքնաթիռներին։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ռուսական ռազմական գերատեսչության աղբյուրին, նախատեսվում է մատակարարել 18 կործանիչ։ Դա տեղի կունենա երկու փուլով՝ 2020-2021 թվականներին։ Նախատեսվում է Սու-30ՍՄ-ներով փոխարինել բոլոր 18 ՄիԳ-29-ները, որոնցով ներկա պահին թռչում են ավիաբազայի օդաչուները»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ համալրումը նախատեսվում է իրականացնել երկու փուլով, որպեսզի չդադարեցվի ավիաբազայի խնդիրների կատարումը, քանի որ անձնակազմը պետք է վերապատրաստվի նոր մեքենաների համար։ «Երբ ինքնաթիռները սկսեն գալ, անձնակազմի մի մասը կուղարկվի Լիպեցկի ավիակենտրոն՝ վերապատրաստվելու, մի մասը կշարունակի ծառայությունն Էրեբունի ավիաբազայում»,- ասել է աղբյուրը։ Սու-30ՍՄ-ն (սերիական, արդիականացված) 4++ սերնդի երկտեղանոց գերմանեւրային կործանիչ է։ Հագեցած է երկու երկկոնտուր ուժեղացված տուրբոռեակտիվ շարժիչով՝ ԱԼ-31ՖՊ քարշակի կառավարմամբ։ Մարտական շառավիղը կազմում է 1500 կիլոմետր, թռիչքի տեւողությունն առանց լիցքավորման՝ 3,5 ժամ։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած