Արարատ Միրզոյանի օգնականի մորն աշխատանքով ապահովելու համար ամբողջական հիմնարկ են տեղափոխում
«Իրատես» թերթը գրում է.
«Կառավարության ենթակայությամբ գործող առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն օրերս կարգադրել է տեսչական մարմնի արևելյան տարածքային ստորաբաժանման նստավայրը, որն ընդգրկում է Սյունիքի ու Վայոց ձորի մարզերը, Սիսիանից Կապան տեղափոխել։ «Տեսչական մարմնի տեղակայման վայրի փոփոխության վերաբերյալ որևէ իրավական հիմնավորում կամ պաշտոնական տեղեկություն չկա։ Նախկինում Սիսիան քաղաքը որպես նստավայր ընտրվել է այն պատճառով, որ մոտ լինի Վայոց ձորի մարզին: Պարզվում է` այժմ նստավայրի տեղափոխության հարցում անմիջական դերակատարում է ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Շուշաննա Թևանյանը: Նա, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, այնպես է արել, որ տեսչական մարմնի ղեկավարը նստավայրը տեղափոխելու որոշում ընդունի,- ասաց «Իրատեսի» աղբյուրը` ի հավելումն նշելով, որ Թևանյանի հետաքրքրությունը տեսչական մարմնի տեղակայման փոփոխության հարցում կապված է մորն աշխատանքի տեղավորելու հետ:
Մյուս աշխատակիցների համար մինչև հիմա անհասկանալի է` ի՞նչ վերլուծությունների հիման վրա կամ ի՞նչ հանգամանքներ հաշվի առնելով են պատկան մարմինները նման որոշում կայացրել: Նրանց չեն ասել, որ, օրինակ, շենքայի.ն պայմաններն են ավելի լավը, տեխնիկապես առավել հագեցած է և այլն: «Հստակ է մի բան` Շուշանիկի` Կապանում բնակվող մայրիկին աշխատանքով ապահովելու խնդիր է դրված, հետևաբար, նման որոշում է կայացվել: Պարզ չէ սակայն, թե ինչ է լինելու մյուս աշխատակիցների (թվով` 12) ճակատագիրը` արդյո՞ք տրանսպորտ է տրամադրվելու նրանց տեղափոխության համար, կամ նման պայմաններում աշխատակիցները կցանկանա՞ն շարունակել աշխատել»,- հավելեց մեր զրուցակիցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած