Հրազենային վնասվածք գերեզմանատան մոտ. 22-ամյա երիտասարդը կրակել է տղամարդու ազդրերին
Ապրիլի 19-ին, ժամը 15.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «ազդրերի ծակած, արնահոսող վերքեր, շոկային վիճակ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 39-ամյա տղամարդ: Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ապրիլի 20-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի եւ Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 19-ին, ժամը 14.00-ին, Ավան թաղամասի գերեզմանատան մոտ իր մոտ եղած ատրճանակով հիշյալ տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 22-ամյա Ռոման Ք.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ռոման Ք.-ին եւ հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած