«Իհարկե, վախենում եմ». Զելենսկիի կինը խոսել է Ուկրաինայի առաջին տիկնոջ պարտականությունները ստանձնելու մասին
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի կինը՝ Ելենան, հարցազրույց է տվել BBC news Украина-ին, որում խոսել է երկրի առաջին տիկնոջ պարտականությունները ստանձնելու մասին:
Լրագրողի այն հարցին, թե ինչով է պատրաստվում զբաղվել երկրի առաջին տիկնոջ պաշտոնում, Ելենան պատասխանել է, որ այդ մասին դեռ չի մտածել:
«Եթե հնարավոր լինի, կցանկանայի զբաղվել այն բանով, ինչով զբաղվում եմ այժմ, այսինքն՝ Студия Квартал 95-ի (հումորային հեռուստաշոու – Tert.am) սցենարներով»,- խոստովանել է նորընտիր նախագահի կինը:
Ելենա Զելենսկին ընդգծել է, որ իր ներկայիս աշխատանքն իրեն առավելագույն հաճույք է պատճառում: Նա նաև հավելել է, որ կցանկանար բացակայել տեղեկատվական դաշտից, սակայն մոտ ապագայի վերաբերյալ հստակ ծրագրեր դեռ չի կազմել:
Այն հարցին՝ արդյոք չի վախենում, Ելենան դրական պատասխան է տվել՝ միաժամանակ հայտնելով, որ իրեն Ուկրաինայի առաջին տիկնոջ պաշտոնը ստանձնելու համար սկսել է տրամադրել Ամանորից ի վեր, երբ հայտնի է դարձել ամուսնու՝ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մտադրությունը:
Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցել են Պյոտր Պորոշենկոն և Վլադիմիր Զելենսկին: Քվեների 95,06%-ի հաշվարկից հետո Զելենսկին հաղթում է 73,17% ձանով:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026