Տնտեսական հեղափոխության պարագայում առաջարկում ենք սկսել ատել աղքատությունը. Նիկոլ Փաշինյան
Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տնտեսական հեղափոխության իրագործման մեթոդը լինելու է նույն քաղաքական հեղափոխության նման՝ առանցքը անհատական ջանքն է, քաղաքացիներին խրախուսելը:
Տեղից արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ նշելով, որ քաղաքական և տնտեսական հեղափոխությունների միջև որոշակի տարբերություն կա։
«Քաղաքական հեղափոխության հիմքում ընկած էր ատելությունը, անհանդուրժողականությունը, իսկ տնտեսական հեղափոխության առումով մարդկանց մտածողությունը, հոգեբանությունը պետք է փոխվի»,- ասաց նա:
Վարչապետը համաձայնեց, որ քաղաքական և տնտեսական հեղափոխությունները նույնը չեն, բայց խնդիրը պետք է լուծվի նույն ալգորիթմով:
«Քաղաքական հեղափոխության պարագայում, եթե ընդունենք ատելությունը, ինչն էր ինքն ատում, այն, որ ընտրելու հնարավորություն իրեն չէր տրվում, բռնություններ, ամենաթողություն և այլն: Տնտեսական հեղափոխության պարագայում ատելության նոր օբյեկտ ենք առաջարկում, մենք առաջարկում ենք, որ մենք սկսենք ատել մեր աղքատությունը: Խեղճությունը, նախաձեռնողականության բացակայությունն ատել, մենք ուզում ենք մարդկանց օգնել, որպեսզի իրենք իրենց ուժը գիտակցեն»,- ասաց վարչապետը:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած