Որևէ անձի շահ չեմ պատրաստվում սպասարկել․ ՏՄՊՊՀ նորընտիր նախագահ
ՏՄՊՊՀ նախագահ ընտրված Գեղամ Գևորգյանը վստահեցնում է՝ խորհրդարանականների վստահության քվեն արդարացնելու է։ Նա այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատգամավորները մի շարք ոլորտների հետ կապած խնդիրներ են բարձրացրել, որոնց ինքն ուշադրություն է դարձնելու։ Գևորգյանն իր առաջին խնդիրն է համարում սննդի, ավիատոմսերի և այլ ոլորտների ուսումնասիրությունը:
«Կարծում եմ՝ պետք է մանրամասն ուսումնասիրել, նաև հանձնաժողովում կլինեն նյութեր կամ գործընթացներ, որոնք ևս պետք է կիսատ չթողնենք»,- ասաց Գեղամ Գևորգյանը:
Ինչ վերաբերում է հարցի, որ ՏՄՊՊՀ-ն ասոցացվում է այս կամ այն օլիգարխի շահը սպասարկողի հետ, նա նշեց, որ որևէ ինստիտուտ որևէ անձի հետ չպետք է ասոցացնել, քանի որ ինստիտուտները շատ ավելի կայուն ու զորեղն են։
«Որևէ անձի շահ չեմ պատրաստվում սպասարկել, մեր առաքելությունը օրենսդրությանն ու հանրային շահի սպասարկումն է»,- ընդգծեց Գեղամ Գևորգյանը։
Ինչ վերաբերում է իր՝ ՔՊ անդամ դառնալու հարցին, նա շեշտեց, որ ապագայի վերաբերյալ որևէ բան չի բացառում։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօրվա քվեարկությամբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ ընտրեց Գեղամ Գևորգյանին՝ ձայների 95 կողմ, 26 դեմ հարաբերակցությամբ։ Քվեարկությանը մասնակցել է 121 պատգամավոր։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած