Ազգային ժողովի աշխատակիցներն այսօր ուշացել են աշխատանքից
Այսօր Ազգային Ժողովի աշխատակիցների աշխատանքային առավոտը տարբերվում էր սովորականից։ Բանն այն է, որ ԱԺ տնտեսական մուտքը, որով սովորաբար աշխատակիցները ներս են մտնում ԱԺ, այսօր նրանց համար փակ էր։ Տնտեսական մուտքը Դեմիրճյան փողոցի կողմից է, որտեղ էլ հենց կանգնում է աշխատակիցներին սպասարկող ավտոբուսը։ Սովորականի պես մոտենալով մուտքի դռանը՝ աշխատակիցներին տեղեկացրել են, որ այլևս անհնար է այդ մուտքվ ներս մտնել՝ հորդորելով Բաղրամյանի մուտքից օգտվել։ Արգելքի վերաբերյալ որևէ պատճառ չի նշվում, ենթադրվում է, որ թույլ չի տրվում մտնել աշխատանքի մետաղորսիչ սարքի չաշխատելու պատճառով։ Աժ աշխատակիցները Armdaily.am-ի հետ զրույցում նշեցին, որ այդ գործիքը վաղուց չի աշխատել, սակայն իրենք նորմալ ներս են մտել։ Նրանք նաև նշեցին, որ ամեն անգամ ներս ու դուրս անելիս ծառայողները ստուգել են իրենց պայուսակի պարունակությունն, ինչի մասին արդեն գրել էինք։ Նրանք կասկածում են, որ հնարավոր է ԱԺ ղեկավարությունը չի վստահում տնտեսական մուտքի ծառայողների պայուսակ զննելուն, ուստի որոշել է մուտքը փակել։ Աշխատակիցների համար անիմաստ լարում է առաջացրել նաև այն, որ դրա մասին նախապես չեն տեղեկացվել ղեկավարությունից, ինչը համարում են անկազմակերպ աշխատանքի արդյունք։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած