Հին անձնագրերը կերկարաձգվեն 2 տարով
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է ՀՀ քաղաքացիների հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու նախագիծը:
«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է գործողության մեջ մնալու ժամկետը 2019 թ. փոխարեն սահմանել 2021 թ.:
«2017 թ. հունվարի 1-ին ավարտվել է լեհական PVPV ընկերության հետ պետության կնքած պայմանագրի գործողության ժամկետը: Այս պայմանագրով ընկերությունը ՀՀ-ին էր մատակարարում նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի բլանկներ, ինչպես նաև Հայաստանում շահագործման է հանձնվել կենսաչափական անձնագրերի համակարգը: Պայմանագրի գործողության ժամկետը լրացել է, սակայն նոր մատակարարի հետ նոր պայմանագիր չի կնքվել: Գնման ընթացակարգի, ինչպես նաև նոր համակարգի ներդրման և շահագործման համար պահանջվելու է տևական ժամանակահատված, մեր գնահատմամբ՝ մինչև 2 տարի ժամկետ: Ուստի, կառավարությունն առաջարկում է հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2019 թ. փոխարեն սահմանել 2021թ.: Այս փոփոխությունը հնարավորություն կտա անխափան կերպով շարունակել ՀՀ քաղաքացիների անձնագրավորման գործընթացը»,- ԱԺ նիստի ժամանակ ասել է ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։
Օրենքի նախագծով այլ փոփոխություններ նախատեսված չեն:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած