«Գոլդեն Փելես» հյուրանոցը փակվեց․ 50 աշխատակից համալրեց գործազուրկների շարքերը
Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը դադարեցրեց իր գործունեությունը։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում հայտնեցին հյուրանոցի արդեն նախկին աշխատակիցները, որոնց երեկ երեկոյան տեղեկացրել են, որ այսօրվանից աշխատանքի չներկայանան։ Հիշեցնենք, որ ՀՀ Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը Ծաղկաձորում գտնվող իր «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրել էր պետությանը։ Այս մասին ամիսներ առաջ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ հյուրանոցային համալիրը հանվելու է աճուրդի։ Այս վստահեցումից ամիսներ անց, սակայն համալիրը աճուրդի հանելու վերաբերյալ որեւէ հայտարարություն չի եղել, ավելին Պետգույքի կառավարման վարչությունից էլ տեղեկացրել էին, որ նվիրատվության հարցում կարեւոր է համապատասխան վարույթն իրականացնող իրավապահ մարմնի եզրակացությունը։
Ավելի վաղ մենք տեղեկացրել էինք, որ վերոնշյալ գործընթացները տեղի չեն ունեցել, ինչի պատճառով էլ հյուրանոցային համալիրը փակման վտանգի առաջ է կանգնել։ «Գոլդեն Փելես հյուրանոցում աշխատում էր շուրջ հիսուն մարդ, բոլորին տուն են ուղարկել, ասելով, որ այլ աշխատանք գտեք։ Հիմա մենք ինչ ե՞նք անելու»,- դժգոհեցին նախկին աշխատակիցները։
Ի դեպ օրեր առաջ Կոտայքի մարզպետ ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ փոփոխության արդյունքում աշխատակիցները գործազուրկ չդառնան։ Վստահեցումից օրեր անց, սակայն հյուրանոցային համալիրի դռները փակվեցին, իսկ 50 քաղաքացի համալրեց գործազուրկների շարքերը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած