Փարիզի Աստվածամոր տաճարը գրեթե ամբողջովին փրկվել է ավերումից. մշակույթի նախարար
Հրդեհից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարը գրեթե ամբողջովին փրկվել է ավերման վտանգից, հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեսթերը: «Նոտր Դամը ներկայումս գրեթե փրկված է ավերումից… Եւ դա հրաշալի նորություն է»,-հայտարարել է Ռիեսթերը France2 հեռուստաալիքի եթերում:
Նա մանրամասնել է, որ շինության բոլոր անկայուն մասերը եւ, հատկապես, տաճարի արեւելյան ու արեւմտյան ճակատային մասերի դեկորատիվ տարրերը, ինչպես նաեւ հարավային աշտարակը պաշտպանվել եւ կայունացվել են: «Մնացել է կամարը. այդտեղ դեռ կա մի քանի անկայուն հատված, եւ այդ պատճառով մշակույթի նախարարության թիմը ձեռնարկությունների հետ միասին աշխատում է այդտեղից շինարարական աղբը հեռացնելու ուղղությամբ: Դրա ավարտից հետո հնարավոր կլինի ասել, որ Նոտր Դամը փրկված է»,-նշել է նախարարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Փարիզի Աստվածամոր տաճարում պատմության մեջ ամենախոշոր հրդեհը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան: Փլուզվել է տաճարի սրածայր աշտարակը: Հրշեջների հաղորդմամբ, Նոտր Դամի կառուցվածքը եւ տաճարում պահվող արվեստի գլուխգործոցները, ինչպես նաեւ սուրբ մասունքները, պահպանվել են: Արտակարգ դեպքը կապված էր վերականգնման աշխատանքների հետ:
Դեպքի հետաքննությունն ընթանում է հրդեհի բռնկման դեպքում չկանխամտածված վնաս հասցնելու առնչությամբ: Դատախազի խոսքերով՝ առաջնահերթություն է հրդեհի պատահական բնույթի մասին վարկածը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է հինգ տարվա ընթացքում Նոտր Դամը վերականգնելու մտադրության մասին: Տաճարը վերականգնելու եւ դրա համար միջոցներ հավաքագրելու հարցում իրենց օգնությունն են առաջարկել միջազգային կազմակերպություններն ու խոշոր ընկերությունները:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026