Արսենյանի՝ Մոսկվա «թռած» որդին վերադարձել է (լուսանկար)
irakanum.am-ը գրում է. ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը՝ «Ջերմուկ» Գրուպի սեփականատեր Աշոտ Արսենյանը, ով նախորդ տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո առաջիններից էր, որ լքեց «խորտակվող նավը» եւ հավատարմության նշան ցույց տվեց Նիկոլ Փաշինյանին, այդ կերպ փորձելով խուսափել պատասխանատվությունից վերջերս վերադարձել է Հայաստան։
Հիշեցնենք, որ մինչեւ արտահերթ ընտրությունները Վայոց ձորի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անգամ հյուրընկալվել էր Արսենյանի կրտսեր որդու՝ Վահագնի «անասնաֆերմայում», սակայն ընտրություններից հետո Փաշինյանի իշխանության թիրախում է հայտնվել նաեւ Արսենյանի որդին՝ նույն Վահագնը։
Ինչպես հայտնի է, Արսենյանի երկու որդիներն էլ ազատվել են պարտադիր զինծառայությունից, ավագ որդին՝ Արսեն Արսենյանը, ուսումնառության ընթացքում ամուսնացել է եւ զինծառայությունից ազատվել է ընտանեկան տարկետման՝ երկու երեխա ունենալու հիմքով։ Իսկ կրտսեր որդի Վահագն Արսենյանը՝ առողջական, որոշ տեղեկություններով՝ տեսողության հետ կապված հիմքով։ Պայմանավորված հենց այս հանգամանքով էլ Արսենյանը Վահագնին տեւական ժամանակով Հայաստանից «թռցրել» էր։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն Վահագն Արսենյանը հանգրվանել էր Մոսկվայում էր՝ «Իջել էր ջրի հատակը, մինչեւ կանցներ վտանգը»։

Հիմա, սակայն հայր ու որդի վերադարձել են Հայաստան։ Ավելի վաղ «Ժամանակ» թերթը գրել էր․ «Նախկին իշխանության հետ սերտ առնչություններ ունեցող օլիգարխներից մի քանիսը, այդ թվում՝ Արտակ Սարգսյանը, Աշոտ Արսենյանը, մի շրջանակում հայտարարել են, որ տարբեր քրեական գործերով իրենք վճարել են իրենցից ակնկալվող գումարը և հիմա կարող են անարգել վերադառնալ Հայաստան ու զբաղվել իրենց բիզնեսներով:
Թե որքանով են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը, եւ արդյո՞ք նախկինում գործած ապօրինությունների համար օլիգարխները չեն պատժվելու կներկայացնենք մեր հաջորդ հրապարակման մեջ։ Նշենք, որ Աշոտ Արսենյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին փող էր տվել Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքի արդեն նախկին ղեկավարին, որ բաժանի գյուղաբնակների միջեւ։ Այս գործի ընթացքի մասին եւս կտեղակացնենք լրացուցիչ։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած