Բավականին նվազել են բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառման ծավալները
«Ժողովուրդը» գրում է․ «2018թ. ընթացքում, նախորդ տարվա համեմատ, ավելացել են Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները: 2018թ. ՀՀ-ում արտադրվել է 7776.9 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ 2017թ. այդ թիվը կազմել էր 7762.9մլն կվտ/ժամ: Սակայն նկատենք, միաժամանակ բավականին նվազել են բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառման ծավալները:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018թ. բնակչությունը սպառել է 1815.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, մինչդեռ 2017թ. սպառված էլեկտրաէներգիան կազմել էր 1905.7 մլն կվտ/ժամ:
Միաժամանակ, նվազել են արդյունաբերական ձեռնարկությունների սպառած էլեկտրաէներգիայի ծավալները. 2017թ. արդյունաբերական ձեռնարկություններն օգտագործել էին 1440.1 մլն կտվ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ նախորդ տարի այդ թիվը կազմել է 1265.8 կվտ/ժամ:
Ու, վերջապես, բյուջետային կազմակերպությունների սպառած էլեկտրաէներգիայի ծավալները ևս պակասել են. 2017թ. բյուջետային կազմակերպությունները սպառել էին 233.9 մլն կվտ/ժամ, 2018թ.` 211.6 կվտ/ժամ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած