Թուրքիայում հայտարարել են, որ կշարունակեն մասնակցել F-35 կործանիչների արտադրությանը
Անկարան կշարունակի անդամակցել ամերիկյան F-35 հինգերորդ սերնդի կործանիչների արտադրության ծրագրին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը:
«Թուրքիան միայն F-35 կործանիչների գնորդը չէ, մենք շարունակում ենք գործընկեր լինել դրանց ստեղծմանն ուղղված ծրագրում», - լրագրողներին ասել է Քալընը:
Թուրքիան մտադիր է առնվազն 100 F-35 Lightining II կործանիչ ձեռք բերել: Գնման գործընթացը տեղի է ունենում F-35-ի մշակման բազմազգ ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ հովանու ներքո: Տվյալ ծրագրին Թուրքիան միացել է 2002 թվականին:
ԱՄՆ Կոնգրեսն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է դադարեցնել կործանիչների մատակարարումը Թուրքիային՝ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը ձեռք բերելու Թուրքիայի մտադրության պատճառով:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026