Նյու Յորքում ոստիկանությունը հրդեհից փրկել է Սուրբ Պատրիկի տաճարը
ԱՄՆ Նյու Յորք քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որը, նախնական տվյալների համաձայն, մտադիր է եղել հրդեհել Մանհեթեն շրջանում գտնվող Սուրբ Պատրիկի տաճարը, հաղորդում է NBC հեռուստաալիքը:
Երեսունյոթամյա տղամարդը բենզինի երկու տարայով տաճար է մտել և շինության մուտքի դռներին դյուրավառ հեղուկ լցրել:
Ոստիկանությունն առգրավել է 15 լիտր բենզին պարունակող տարաները, ինչպես նաև դյուրավառ հեղուկով 2 շիշ և ևս երկու կրակայրիչ:
Ավելի ուշ ոստիկանական տեղամասում հարցաքննության ժամանակ տղամարդը հայտարարել է, որ տաճարը հրդեհելու մտադրություն չի ունեցել, և այնտեղ է գնացել, քանի որ մեքենայի բենզինը վերջացել էր, և ինքը հույս է ունեցել եկեղեցում բենզին գտնել: Հաջորդիվ տարված ստուգումները չեն հաստատել տղամարդու ցուցմունքը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026