«Ռուսական գործով» Մյուլլերի զեկույցի հետաքրքիր պահերը
ԱՄՆ արդարադատության ն ախարարությունը հրապարակել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի կրճատ տարբերակը։ Հատուկ դատախազի առջեւ խնդիր էր դրված՝ պարզել, թե արդյոք Թրամփի նախընտրական շտաբը գործարքի մեջ է եղել Ռուսաստանի հետ եւ փորձել է արդյոք Թրամփը խոչընդոտել արդարադատությանը։ Ավելի վաղ գլխավոր դատախազ Բարն ասել էր, որ հետաքննությունը Թրամփի ու նրա թիմի եւ Ռուսաստանի միջեւ կապ չի գտել։
Զեկույցը կազմված է ավելի քան 400 էջից։ Ռուսաստանի հետ կապերին նվիրված մասը զբաղեցնում է 199 էջ։ Խոչընդոտել է արդյոք Թրամփը արդարադատությանը խոչընդոտելուն, 182 էջ է։ Եւս 30-40 էջ զբաղեցնում են ծանուցումները՝ հայտնում է BBC-ն։
Հետաքրքիր պահերը՝
«Երբ (գլխավոր դատախազ Ջեֆ ) Սեշնսը հայտնել է նախագահին հատուկ դատախազի նշանակման մասին, նախագահը հենվել է աթոռին եւ ասզել․ «Օ, Աստված իմ։ դա իմ նախագահության վերջն է։ Վերջս եկել է»։
«Նախագահի գործողությունների մասին մեր կողմից ստացված տեղեկատվությունը բարդ հարցեր է առաջ քաշում, որի պատճառով մենք չենք կարող հաստատել, որ որեւ է հանցագործ վարքագիծ չի դրսեւորվել։ Այսպիսով, թեեւ այս զեկույցը չի տալիս ապացույցներ, որ նախագահը հանցանք է գործել, սա նաեւ նրան չի արդարացնում։
«Թեեւ հետաքննությունը պարզել է, որ ռուսական կառավարությունը Թրամփի հաղթանակը իր համար շահավետ է համարել եւ ջանքեր է գործադրել այդ արդյունքին հասնելու համար, հետաքննությունը չի պարզել, որ Թրամփի նախընտրական շտաբի անդամները համագործակցել են Ռուսաստանի հետ»։
«Ռուսաստանի հետ փշումները կազմված են եղել գործարար կապերից, նախընտրական շտաբին օգնելու առաջարկություններից եւ Թրամփի ու Պուտինի հանդիպումը կազմակերպոլու առաջարկություններից, ինչպես նաեւ ռուս-ամերիկյանհարաբերությունները բարելավելու նախաձեռնություններից»։
Թրամփը հատուկ դատախազի հարցերին պատասխանել է նամակներով՝ բանավոր հարցաքննության գալու փոխարեն։ Գրավոր պատասխանները Մյուլլերի թիմը համարել է հիմնականում «ոչ համաչափ», հարցերի մեծ մասին նա պատասխանել է «չեմ հիշում»։
Դատախազի թիմը կարող էր հասնել նրա առերես հարցազրույցին, սակայն որոշել է դա չանել եւ չհետաձգել հետաքննությունը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026