Հայաստանում «խելացի» անասնագոմերի ստեղծման ծրագրում բարելավում է եղել
Կառավարության այսօրվա` ապրիլի 18-ի նիստի ժամանակ քննարկվեց փոքր և միջին խելացի անասնաշենքերի կառուցման և նպաստավոր պայմանների ստեղծման վերաբերյալ նախագիծը: «Խելացի» գոմերը կկառուցվեն այն ուսումնական հաստատություններում, որտեղ ուսուցում է իրականացվում ագրարային ոլորտում: Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանը նշեց, որ պայմաններն ավելի են բարելավվել. «Նախորդ անգամ արդեն քննարկվել են ընդհանուր չափորոշիչները՝ cash back-երը, որը գրանտի 50 տոկոսն էր, իսկ սահմանամերձ գյուղերում ապրող կամ մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակ հաշմանդամություն ստացած քաղաքացիների համար 70 տոկոսն էր: Հիմա մենք այս 70 տոկոսի մեջ ավելացնում ենք նաև ագրարային ոլորտում կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններին, Ագրարայինի ռեկտորի հետ արդեն պայմանավորվել ենք՝ նախատեսվում է Բալահովիտում 2 նմանատիպ անասնաշենք կառուցել, որ սովորեցնենք դասախոսներին, թե ինչպես է պետք սովորեցնել ուսանողներին: Կտանք նաև արհեստական սերմնավորման և այլ գործիքներ` հագեցնելով կրթական հաստատությունը: Այլ քոլեջներ, բուհեր եթե կլինեն, կարող են իրենք էլ օգտվել այս ծրագրից»,-ասաց նա:
Վարչապետը հստակեցրեց, արդյոք ճի՞շտ է, որ ակտիվությունը բարձր է, այս ծրագրով հետաքրքրվողները` նախատեսածից շատ, Գևորգյանը հաստատեց՝ նախատեսածից բարձր է 10 տոկոսով:
«Ամենօրյա ռեժիմով տեղեկանում ենք, թե քանի այց ու քանի դիմում է եղել: Արդեն 3 անասնաշենքի տիպային նախագծերն ունենք, սրանք նախագծողի կողմից նվեր է, մյուս 3-ի համար էլ դրամաշնորհային միջոց ենք վերցնելու և այս ամենն անվճար կտրամադրենք գյուղացիական տնտեսություններին: Թե՛ կադաստրի, թե՛ քաղշինի մեր գործընկերները շատ արագ օժանդակեցին՝ հարթելով ընթացիկ խնդիրները՝ շինթույլտվություն և այլն»,-ասաց Գեւորգյանը:
Վարչապետը մտահոգություն հայտնեց, որ եթե այսօր ունեն 90 հազար լիտր բարձր որակի կաթի դեֆիցիտ, արդյոք հնարավոր է այնքան արտադրվի, որ առաջարկը պահանջարկից շատ լինի, սակայն ինքն էլ իրեն պատասխանեց, որ արտահանման ծրագրերն իրենց ռազմավարության մի մասն են եւ պետք է պատրաստ լինել, որ լրացուցիչ կաթը արտահանվի:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...