Ռուսաստանն արգելել է նավթի արտահանումն Ուկրաինա
Ռուսաստանը դեպի Ուկրաինա նավթի և նավթամթերքի արտահանման արգելք է սահմանել, գրում է meduza.io-ն՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին հղումով: Այս մասին ՌԴ վարչապետը հայտարարել է կառավարության նիստի ժամանակ:
Հաղորդվում է, որ ռուսական իշխանությունները, ի պատասխան Ուկրաինայի «ոչ բարեկամական» գործողությունների, նաև կընդլայնեն որոշ ուկրաինական ապրանքների ներկրման համար սահմանված արգելքը:
Մեդվեդևի խոսքով՝ նոր արգելքը կվերաբերի մեքենաշինության, թեթև արդյունաբերության և մետաղամշակման արտադրանքներին, որոնց արժեքը 2018թ.-ին մոտ 250 մլն ռուբլի է կազմել:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Ուկրաինայի իշխանությունները հայտնել էին Ռուսաստանի նկատմամբ առևտրային պատժամիջոցներն ընդլայնելու մասին, ինչին ի պատասխան՝ Ռուսաստանն արգելել էր մի շարք ուկրաինական ապրանքների ներկրումը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026