«Օրենքով գող» Տարոյին Ռուսաստանից Իսպանիա կարտահանձնեն
«Օրոնքով գող» Տարիել Մուլուխովին (Օնիանի), որը հայտնի է «Տարո» մականունով, Ռուսաստանից Իսպանիա կարտահանձնեն, «Ռիա Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնից:
Ապրիլի 9-ին Տարոն Օրենբուրգի գաղութից ազատվել էր եւ անմիջապես կրկին ձերբակալվել: Սոլ Իլեցկի դատարանի որոշմամբ նա կալանավորվել էր 40 օրով մինչեւ մայիսի 19-ը:
«Օրենբուրգի մարզի Սոլ Իլեցկի շրջանային դատարանի որոշմամբ, ինչպես նաեւ արտահանձնելու մասին եվրոպական կոնվենցիայի հիման վրա Տ. Օնիանին կալանավորվել է՝ նրա հանձնումը Իսպանիայի թագավորության իրավասու մարմիններին ապահովելու համար»,- հայտարարել են գերատեսչությունից:
ՆԳՆ-ից նշել են, որ պատժաժամկետի լրանալուց հետո Օնիանին ձերբակալվել է որպես քաղաքացիություն չունեցող անձ՝ հետախուզման եւ կալանավորման մասին միջազգային ծանուցման հիմքով, ընդ որում՝ Ռուսաստանում նրա գտնվելու անցանկալիության մասին որոշումն ընդունվել է 2018-ի օգոստոսին: «Ոստիկանության աշխատակիցները մշտական հիմունքներով աշխատանքներ են կատարում Ռուսաստանի Դաշնության քրեական իրադրության վրա բացասական ազդեցության չեզոքացման ուղությամբ անձանց կողմից, որոնք բարձր դիրք են գրավում հանցավոր հիերարխիայում»,- հավելել են գերատեսչությունից:
Քննության վարկածով՝ Օնիանին մի քանի հանցակիցների հետ, որոնց դեմ հարուցված գործն առանձին վարույթում է, 2009 թվականի մարտի 18-ին Մոսկվայի Սմոլենսկի հրապարակում առեւանգել են մայրաքաղաքային բիզնեսմենի: Նրան բերել են ռեստորաններից մեկը, որտեղ Օնիանիի հրահանգով դաժանորեն ծեծել են բեյսբոլի մահակով: Ձեռներեցին ազատելու համար նրա ազգականներից պահանջել են 500 հազար դոլար: Դատախազությունը պարզել է, որ տուժածին առեւանգելուց հետո 3 օր պահել են հատուկ վարձած բնակարանում:
2009 թվականի մարտի 21-ին ստանալով փրկագնի մի մասը՝ 218 հազար դոլար, մեղադրյալները տուժածին ազատ են արձակել: Դրանից հետո նրանք, քննության վարկածով, ձեռներեցից պահանջել են վճարել փրկագնի մնացած մասը: Այդ ժամանակ նա դիմել է իրավապահ մարմիններին: Կասկածյալներին շուտով ձերբակալել են: Օնիանին դատապարտվել է 10 տարվա բանտարկության, սակայն հետագայում հասել է ժամկետը 2 ամսով կրճատելուն:
Գաղութի ներկայացուցիչները նրան բնութագրել են որպես ռեժիմի չարամիտ խախտողի, որն ունի 253 տույժ, որոնց համար նրան բազմիցս տեղավորել են տուգանային մեկուսարան եւ պատժախուց: Օնիանին մշակութային միջոցառումներին չի մասնակցել, հրաժարվել է գաղութի բարեկարգման աշխատանքներից, չի ձգտել ազատ ժամանակ ինքնակրթությամբ, հանրօգուտ գործունեությամբ զբաղվել: Նշվել է, որ ղեկավարության հետ շփումներում Օնիանին իրեն լկտի, ոչ կոռեկտ է պահել, դժգոհություն է հայտնել պահման ռեժիմից: Նրան բնորոշել են որպես քիչ շփվող, ծածկամիտ, լկտի եւ խորամանկ մարդ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026