Սահակաշվիլու դասը Քոչարյանի գործով դատախազին և քննչական խմբի ղեկավարին
Օրերս «Իրատես» թերթը գրել էր, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործն իրավապահ համակարգի գլխին իսկական փորձանք է դարձել։ Քննչականի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այս հարցում արդարադատությունը փակուղում է հայտնվել, քանի որ ամեն կերպ փորձում են Քոչարյանին պահել կալանքի տակ, սակայն ծանրակշիռ հիմնավորումներ դժվարանում են գտնել։
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ դատախազության և ՀՔԾ՝ տարիների փորձ ունեցող «եփված» մասնագետները փորձում են իրենց անունը չկապել այս գործին, քանի որ հասկանում են, որ ինչ-որ ժամանակ գալու է նաև պատասխանատվություն կրելու ժամանակը։ Քոչարյանի գործի հիմքերը ջուր են, ու դրանով զբաղվող քննիչները և դատախազները պետք է նաև բավական ստեղծագործական ջիղ ունենան, որպեսզի կարողանան հիմանվորել այն, ինչ ցանկանում են գործող իշխանությունները։
Այս գործով նոր իշխանություններին իրենց անմնացորդ ծառայություններ են մատուցում դատախազ Պետրոս Պետրոսյանը և քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը։
Բայց շատ կարևոր է, որ դատախազն ու քննչական խմբի ղեկավարը գիտակցեն, որ հնարավոր իշխանափոխության դեպքում կատարված քաղաքական հրահանգների համար իրենք են պատասխան տալու։ Հասկանալու համար այս իրականությունը, պետք չէ հեռու գնալ և պետք է նայել Վրաստանի օրինակին։ Սահակաշվիլիի իշխանության տարիներին քաղաքական հրահանգով իրավապահ համակարգը հարյուրավոր գործիչների դեմ շինծու, թույլ հիմքերով գործեր էր կարել։ Իշխանափոխությունից հետո, երբ Սահակաշվիլին լքեց Վրաստանը, իր կողմից իջեցված քաղաքական հրահանգները կատարելու համար պատժվեցին բազմաթիվ դատախազներ, քննիչներ և ոստիկաններ։ Հայաստանում էլ վաղ թե ուշ այս իշխանությունները չեն լինի, և հնարավոր է՝ իշխանության ղեկին հայտնվեն մարդիկ, որոնք փորձեն վերականգնել արդարությունը, որի վերականգնման դեպքում շինծու «գործ կարողները» կկանգնեն դատարանի առաջ։ Այդ ժամանակ գուցե անգամ Նիկոլ Փաշինյանը մեղադրի իրավապահ համակարգին հակաօրինական գործողություններ անելու մեջ։
Ի դեպ, պետք է նկատել, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը բոլոր իշխանությունների օրոք է փորձել անել մաքսիմալը, որպեսզի հաճոյանա իշխանություններին։ Նախկին իշխանությունների ժամանակ, օրինակ, նա Արցախի ազատագրության համար իր կյանքը վտանգած ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանին անվանում էր «թուրք»՝ «Սասնա ծռերի» գործով դատավարության ժամանակ։ Ըստ էության, նա ներգավվում է բոլոր այն գործերում, որի մասով տվյալ պահի իշխանությունը քաղաքական պատվեր է իջեցնում։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...