ԵՄ-ն պատրաստվում է ամերիկյան ապրանքների համար տուրքեր սահմանել
Եվրամիությունը պատրաստել է ամերիկյան այն ապրանքների ցանկը, որոնց վրա կարող է առեւտրային տուրքեր սահմանել՝ ի պատասխան Վաշինգտոնի համանման գործողությունների։ Խոսքը 20 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ ավելի քան 400 տեսակ ներկրվող ապրանքների մասին է՝ հայտնել է Եվրահանձնաժողովը։
Մասնավորապես, դրանում հիշատակվում են կենդանի եւ սառեցված ձկները, ընկուզեղենը, չրերը, կետչուպը, գինին, ծխախոտը, ալկոհոլային խմիչքները, ճամպրուկները, ինքնաթիռները, ուղղաթիռները, տրակտորները եւ տեսախաղերը՝ հայտնում է DW-ը։
Այդ ցուցակը նախնական է։ Եվրահանձնաժողովը հայտարարել այդ ցուցակի շուրջ հասարակական խորհրդակցությունների մասին, որպեսզի միջոցառումներ ձեռնարկի Boeing ընկերության շուրջ ծագած աղմուկի շրջանակներում՝ կապված Առեւտրի համաշխարհային կազմակերպության որոշման հետ։
Խորհրդակցությունները կշարունակվեն մինչեւ 2019թ․ մայիսի 31-ը։ Դրանց արդյունքում կորոշվեն շահագրգիռ կողմերը, որոնք, հնարավոր է, տուժել են Boeing-ին հատկացված ամերիկյան սուբսիդիաներից՝ ասվում է հայտարարության մեջ։
Ապրիլի 11-ին ԱՀԿ-ն հրապարակել էր ամերիկյան Boeing ավիաշինարարական կազմակերպության մասին վերջնական զեկույցը՝ խոստովանելով, որ 12 միլիարդ դոլարի չափով ԱՄՆ սուբսիդիաները խախտել են եվրոպական Airbus-ի հետ արդար մրցակցության սկզբունքները՝ զգալի վնաս հասցնելով վերջինիս։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026