Մաքսիմ Գալկինի եւ Քսենյա Սոբչակի միջեւ կոնֆլիկտ է հասունանում
Հումորիստ Մաքսիմ Գալկինը անդրադարձել է Քսենյա Սոբչակի հայտարարության, արված Նոտր Դամի հրդեհի հետ կապված, ակնարկելով, որ Սոբչակի խոսքում առկա է այլատյացության տարրեր։ «Ինստագրամյան» իր էջում Գալկինը մեկնաբանություն է թողել համապատասխան գրառման տակ։ «Մարդիկ դուրս են գալիս փողոցներ բողոքելու, երբ տեսնում են, որ իշխանությունները իրենց չեն հարգում, իսկ բուտիքները թալանում են, երբ շատ մարդիկ անվերահսկելի կերպով դուրս են գալիս փողոցներ։ Սակայն մեծամասնությունը փողոց են ելնում ոչ այն բանի համար, որ թալանեն։ Եվ բացի այդ, հանցավոր անտարբերությունը, որի պատճառով առաջանում են հրդեհները, չունեն կրոն ու ազգություն»,- Life.ru-ի փոխանցմամբ գրել է Գալկինը։ Իսկ Սոբչակն էլ գրել էր, որ հրդեհի մեղավորությունը կրում են իշխանությունները, քանի որ Ֆրանսիան նրանք դարձրել են մի երկիր, որտեղ կարող են հարձակվել ու ջարդուփշուր անել կամ թալանել թանկարժեք բուտիքները միայն այն բանի համար, որ դրանք թանկարժեք ապրանք են վաճառում։ Սոբչակն իր գրառումն ավարտել էր այն դիտարկմամբ, որ այսօր Ֆրանսիայում ամեն հինգերորդի անունը Մուհամմեդ է։

















































Սոբչակը լուսանկար է հրապարակել բելառուսական ընդդիմության առաջնորդի ամուսնու հետ
Քսենիա Սոբչակը կարանտինում դադարել է իրեն հետեւել եւ խնամել
Վերջապես եկավ իմ ժամանակը. Սոբչակի հեգնական գրառումը
Սոբչակը հետեւորդներին շնորհավորել է թոփլես ու փակել Գլյուկոզայի կուրծքը
«Վնուկովոյում» Քսենիա Սոբչակին իջեցրել են Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ չվերթի օդանավից (տեսանյութ)
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026