Գեղեցկության թագուհուն զրկել են տիտղոսից հղիության պատճառով
«Միսս Բոլիվիա 2018» մրցույթի հաղթող 22-ամյա Ջոյս Պրադոն հրաժարվել է տիտղոսից՝ մայրության բերկրանքը զգալու համար։ Երկրի գլխավոր գեղեցկուհին հայտարարել է հղիության մասին։
Ջոյսը լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ընկերոջ՝ Ռոդրիգո Հիմենեսի հետ։ Սիրահարները նայում են նորածնի համար նախեստված հագուստին, որը մոդելի ձեռքին է։ Բլոգի ընթերցողներին ուղղված հրապարակման մեջ «Միսս Բոլիվիան» նշել է, որ անցնում է իր կյանքի աամենակարեւոր հատվածին. ընտանիքը սպասում է երեխայի ծնունդին։

«Ուզում եմ ձեզ հետ կիսվել փաստով, որ ես աշխարհի ամենաերջանիկ կինն եմ, քանի որ իմ կյանքը լի է սիրով. իմ երազանքների տղամարդու հետ սկսում ենք մեր հարաբերերությունների ամենահիասքանչ հատվածը»,- Instagram-ում գրել է Պրադոն։ Զույգը շուտով պատրաստվում է ամուսնանալ։
«Միսս Բոլիվիա» մրցույթի կանոնները մի շարք խիստ սահմանափակումներ ունեն, որոնց մի մասը վերաբերում է անձնական կյանքին։ Բոլոր մասնակիցները պետք է ամուսնացած չլինեն եւ չունենան երեխաներ։ Այս կանոնն ուժի մեջ է նաեւ հաղթանակից հետ մեկ տարվա ընթացքում, մինչ հաղթողը մրցույթը ներկայացնում է տարբեր բարեգործական միջոցառումներին։
Նույնպիսի կանոններ են սահմանված նաեւ մրցույթներում, որոնց ընթացքում ընտրվում է յուրաքանչյուր երկրի ամենագեղեցիկ աղջիկը։ Տիտղոսի համար պայքարել ցանկացողները հայտարարություն են ստորագրում, որում համաձայնում են կանոններին։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026