ԱՄՆ-ն Թուրքիային նոր առաջարկություն է արել Patriot զենիթահրթիռային համալիրի վերաբերյալ
Թուրքիան ԱՄՆ-ից Patriot զենիթահրթիռային համալիրի վերաբերյալ նոր առաջրկություն է ստացել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ մեկնաբանելով իր բանակցությունները ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Անկարային չեն տրամադրել նույնպիսի արտոնյալ պայմանները Patriot զենիթահրթիռային պաշտպանության համակարգերը ձեռք բերելու համար, ինչպես Ռուսաստանը C-400 պաշտպանության համակարգերի համար:
«Patriot զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ բանակցությունների տարբեր փուլերից հետո մեզ նոր առաջարկ արեցին հակահրթիռային պաշտպանության համակարգերի վերաբերյալ, որի կարիքը մենք ունենք:
Այժմ մեր գերատեսչություններն ու մասնագետները զբաղվում են այս առաջարկի մանրամասն ուսումնասիրությամբ: Երբ այս աշխատանքը կավարտվի, մենք անմիջապես կտեղեկացնենք մեր ամերիկացի գործընկերներին արդյունքների մասին», - ասել է Աքարը, ում խոսքը մեջբերվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:
2017-ին C-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի մատակարարման մասին Թուրքիայի հետ կնքված պայմանագիրը դարձել է Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ դիվանագիտական լարվածության պատճառ, ով թուրք դաշնակիցներից պահանջում է հրաժարվել ռուսական համալիրներից՝ հօգուտ ամերիկյան Patriot պաշտպանության համակարգերի:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026