Ժիրինովսկին կոչ է արել վերականգնել ռուսական սրբավայրերը, այլ ոչ թե Նոտր Դամը
«ԼԴՊՌ» ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հիշել է 1812 թվականին Մոսկվայի հրդեհի մասին եւ քննադատել ռուսներին Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման նպատակով օգնություն ցուցաբերելու համար՝ կոչ անելով վերականգնել ռուսական եկեղեցիները, որոնք տուժել են պատերազմի եւ հեղափոխության ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս միլիարդատեր Անդրեյ Անդրեեւը՝ Badoo համացանցային ծանոթությունների ծառայության հիմնադիրը, ընկերության եկամուտների մի մասը կփոխանցի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար:
Վերականգնողական աշխատանքներում օգնելու մտադրության մասին, եթե խնդրեն Ֆրանսիայի իշխանությունները, հայտնել է նաեւ Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը:
Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովն իր հերթին վերականգնման համար նվիրատվություններ անելուն պատրաստ ձեռնարկատերերին խորհուրդ է տվել առաջին հերթին ուշադրություն դարձնել սեփական սրբավայրերին, որոնք վերականգնման կարիք ունեն:
«Ֆրանսիացիներին հաճելի չէ, ամենահայտնի տաճարն է: Բայց ինչու են մեզ մոտ սկսվել ինչ-որ օգնություն ցույց տալու առաջարկներ, կարեկցանք արտահայտելու համա՞ր: Ի՞նչ է՝ մոռացե՞լ են, ինչպես էին ֆրանսիացիները այրել Մոսկվան, թալանել երկրի կեսը, հազարավոր մարդկանց սպանել» - լրագրողներին ասել է Ժիրինովսկին:
«Ամեն երկրում հրդեհներ են: Մեզ մոտ մեծ քանակությամբ եկեղեցիներ կան, որոնք ավերվել են պատերազմի ժամանակ կամ բոլշեւիկների կողմից: Եկեք այնտեղ վերականգնենք: Իսկ մենք առաջին հերթին նետվում ենք օտարերկրացիների մոտ: Ես դա սխալ եմ համարում», - հավելել է նա:
Փարիզի Աստվածամոր տաճարում պատմության մեջ ամենախոշոր հրդեհը սկսվել է երկուշաբթի երեկոյան: Հրդեհի հետեւանքով փլուզվել էր ծայրաձողի վերին հատվածը, կրակով էր համակված կրող կառուցվածքը: Հրշեջները հայտնել են, որ Նոտր Դամի կառուցվածքը եւ արվեստի ստեղծագործությունները, ինչպես նաեւ տաճարում պահվող մասունքները չեն վնասվել: Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ արտակարգ դեպքը կարող է կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026