Իրանը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զորքերն «ահաբեկչական» ճանաչող օրինագիծ է ընդունել
Իրանի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որը Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերն «ահաբեկչական» է որակում և Իրանին թույլ է տալիս համարժեք քայլեր կատարել ամերիկյան ուժերի «ահաբեկչական գործողություններին» ի պատասխան:
Ինչպես նշում է The Guardian-ը, դա արվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն» ճանաչելու որոշմանն ի պատասխան: Հայտնի է, որ որոշումն ապրիլի 15-ից պաշտոնապես օրենքի ուժ է ստացել:
Oրինագիծն Իրանի խորհրդարան է ներկայացրել պաշտպանության նախարար գեներալ Ամիր Հաթամին, որի համոզմամբ՝ Վաշինգտոնը, տեսնելով, որ հակաիրանական պատժամիջոցները ցանկալի արդյունք չեն տալիս, փորձում է այլ տարբերակով նվազեցնել Իրանի ազդեցությունը:
Խորհրդարանի նիստին ներկա 207 պատգամավորից օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 204 օրենսդիր:
Հատկանշական է, որ քննարկման ժամանակ որոշ պատգամավորներ պահանջել են ԱՄՆ-ի բոլոր զինված ու անվտանգության ուժերը դասակարգել որպես «ահաբեկչական»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026