Թրամփին չեն թույլատրի մասնակցել ԱՄՆ-ի խոշորագույն միջոցառումներից մեկին
Vogue նորաձևության հայտնի ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ոչ մի պարագայում թույլ չեն տա մասնակցել Նյու Յորքում կայանալիք նորաձևության ամենամյա Met Gala միջոցառմանը: Այս մասին հայտնում է Independent-ը:
Վինտուրի նախկին գործընկերուհին` Թինա Բրաունը, Նյու Յորքում կայացած լրագրողների «Աշխարհի կանայք» ժողովի ժամանակ հարց է ուղղել, թե ինչը կօգնի ԱՄՆ-ի նախագահին հրավերք ստանալ միջոցառմանը, ինչին ի պատասխան Վինտուրը նշել է. «Բացարձակ ոչինչ»:
Բացի այդ, Vogue-ը հրաժարվել է ամսագրի շապիկի համար լուսանկարել Թրամփի տիկնոջը` Մելանյա Թրամփին: Նշվում է, որ Աննա Վինտուրը Դեմոկրատական կուսակցության ակտիվ կողմնակից է: Հավելենք, որ Met Cala-2019 միջոցառումը կկայանա մայիսի 6-ին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026