Facebook-ն օգտատերերի տվյալներն օգտագործել է մրցակիցների դեմ պայքարելու համար
Facebook խոշորագույն ընկերությունը օգտատերերի տվյալներն օգտագործել է մրցակիցների դեմ պայքարելու եւ գործընկերներին օգնելու համար՝ հայտնում է NBC News-ը։
Հեռուստաալիքը հասանելիություն է ձեռք բերել համացանց «լցված» 4000 փաստաթղթերին, որոնց թվում են էլեկտրոնային փոստի հաղորդագրություններ, վեբ-չատերի նամակագրություն, շնորհանդեսներ, էլեկտրոնային աղյուսակներ եւ Facebook-ի հանդիպումների արդյունքների տեսագրություններ։ Նշվում է, որ այդ փաստաթղթերի օգնությամբ կարելի է հասկանալ, թե ինչպես է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը տնօրենների եւ մենեջերների հետ օգտագործել սոցցանցի օգտատերերի անձնական տվյալները՝ գործընկերների վրա ազդելու համար։ Հեռուստաալիքը հստակեցնում է, որ Facebook-ը որոշ դեպքերում «պարգեւատրել է» ընկերություններին՝ նրանց տրամադրելով օգտատերերի տվյալների հասանելիություն։
Այսպես, օրինակ, Facebook-ը Amazon-ին տրամադրել է օգտատերերի տվյալների հասանելիությունը, քանի որ վերջինս գումար է ծախսել Facebook-ում գովազդի համար, երբ թողարկում էր սեփական Amazon Fire Phone սմարթֆոնը։
Ըստ փաստաթղթերի, արդյունքում Facebook-ը որոշել է ուղղակիորեն չվաճառել տվյալները, այլ դրանք բաժանել հավելվածներ մշակողներին, որոնք համարվում են Ցուկերբերգի անձնական «ընկերները»։
Facebook-ն իր հերթին հերքում է բոլոր այս մեղադրանքները։ Ընդգծվում է, որ ընկերությանը օրինախախտության մեջ չեն մեղադրել։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026