Աշխարհիկ սերունդը կտապալի թուրքական իսլամիստներին. Թուրքիա
Թուրքիայի կոռումպացված իսլամիստական ռեժիմը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, ի վերջո կզիջի աշխարհիկ գործիչների ռեակցիոն սերնդին: Այս մասին նշվում է Ջորջթաունի համալսարանի Կրոնի, աշխարհի եւ համաշխարհային հարաբերությունների վերլուծությունում, հաղորդում է Ahval-ը:
«Յուրաքանչյուր գործողություն հանգեցնում է այս կամ տեսակի արձագանքին: Դա վերաբերում է նաեւ թուրքերի պատմության մեջ քաղաքականության եւ կրոնի փոխազդեցությանը», - գրում է վերլուծության հեղինակներից մեկը՝ Սան Դիեգոյի պետական համալսարանում քաղաքագիտության պրոֆեսոր Ահմետ Կուրուն:
«Սուլթան Աբդուլհամիդը իսլամիստական քաղաքականությունը միավորել էր ավտորիտար կառավարման հետ: Սակայն նրա կառավարումը հանգեցրեց սեկուլյարիստական երիտասարդ վերնախավի՝ երիտթուրքերի առաջացմանը: Այս երիտթուրքերն արագացրին Օսմանյան կայսրության ավարտը եւ ստեղծեցին ժամանակակից Թուրքիան: Սակայն տասնամյակների աշխարհիկ քաղաքականությունը չկարողացավ թուլացնել կրոնական պահպանողականությունը, եւ Էրդողանի գլխավորությամբ իսլամիստական սերունդը 1990-ական թվականներին հայտնի դարձավ:
Թեեւ Էրդողանի ռեժիմը հետեւողականորեն առաջ է մղել իսլամը քաղաքականության, կրթության, արտաքին քաղաքականության, հասարակության մեջ եւ լրատվամիջոցներում, այն չի կարողացել ստեղծել իր երկար սպասված «բարեպաշտ սերունդը»:
Ներկայիս իսլամիստական ռեժիմը Թուրքիայում չի տանում դեպի անձնական բարեպաշտություն հասարակության որոշակի շերտերում։ Դրա փոխարեն հարցումները ընդհանուր միտումներում հակառակն են ցույց տալիս։ Չնայած իսլամական բարոյականության մասին իր հայտարարություններին՝ ռեժիմը նույնականացվում է կոռուպցիայի, կաշառակերության, հովանավորչության, անարդարության, ճնշման հետ։
Կուրուի խոսքերով, Էրդողանի քննադատները եկել են այն եզրակացության, որ կրոնականության բարձրացումը չի տանում դեպի բարոյականության ուժեղացում։
Թուրքիան կարող է աշխարհիկ դիկտատուրայով ավարտ ունենալ, կամ իսլամիստները եւ սեկուլյարիստները դասեր կքաղեն իրենց սխալներից եւ Էրդողանից հետո համատեղ կվերականգնեն ժողովրդավարությունը։ Ցավոք, երկրորդ սցենարը շատ լավատեսական է կամ նույնիսկ ուտոպիստական»,- ասել է Կուրուն։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026