Իսրայելն արգելել է Վրաստանից ժամանած մանկական անսամբլի մուտքը երկիր
Իսրայելի մաքսավորներն արգելել են վրացական մանկական «Գորդա» ազգային պարի անսամբլի մուտքը երկիր, հաղորդում է վրացական «Առաջին ալիքը»:
Մանկական փառատոնին մասնակցելու նպատակով Իսրայել ժամանած խումբը գտնվում է օդանավակայանի արտաքսման բաժնում:
«Սահմանապահներին կասկածելի է թվացել այն, որ անսամբլն Իսրայել էր մեկնել մանկական փառատոնին մասնակցելու համար, սակայն անսամբլի 17 անդամներից միայն 5-ն են եղել երեխա. մնացածի տարիքը եղել է 25-ից բարձր: Հետևապես, նրանց մուտքն Իսրայել արգելվել է», -մեկնաբանել են Վրասատնի ԱԳՆ-ում:
Իսրայելում Վրաստանի հյուպատոսը հանդիպել, զրուցել է անսամբլի ղեկավարի հետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խմբում կան երեխաներ, իսրայելական կողմը համաձայնել է թույլ տալ անսամբլի անդամներին հետդարձի տոմս գնել և վերադառնալ հայրենիք:
Նշենք, որ 5 երեխաներից 3-ի և՛ հայրը, և՛ մայրը նրանց հետ ժամանել էին Իսրայել: Միայն 2 երեխաներն էին առանց ծնողների:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026