Charlie Hebdo-ն Նոտր Դամի հրդեհից հետո Մակրոնի ծաղրանկարն է հրապարակել
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագիրը, որը հայտնի է իր արդիական իրադարձությունների ծաղրանկարներով, երեքշաբթի թողարկվող ամսագրի շապիկին հրապարակել է այրվող Նոտր Դամը եւ քմծիծաղող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այրվող Նոտր Դամ. միայն այս երեքշաբթի կեսօրից Charlie Hebdo-ն թողարկվում է էլեկտրոնային տարբերակով եւ Փարիզի 50 կրպակներում», - նշվում է Twitter-ի էջում:
Կարմիր գույնի շապիկին գրված է «բարեփոխումներ» եւ պատկերված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ծաղրանկարը, որի գլխին այրվող Նոտր Դամ է պատկերված:
«Ես կսկսեմ հենակառույցից (տաճարի)», - ասում է Մակրոնը:
Charlie Hebdo-ն Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներից հետո դարձել էր Փարիզում ահաբեկչական հարձակման թիրախ: 2015 թ. հունվարի 7-ին խմբագրության վրա հարձակման ժամանակ զոհվել էր 12 մարդ, այդ թվում`երկու ոստիկան:
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը սկսվել է երկուշաբթի երեկոյան։ Փլուզվել է տաճարի սրածայր աշտարակը, հրդեհը վնասել է հենակառույցը։ Հրդեհը մարելու աշխատանքներին ներգրավված է եղել մոտ 400 հրշեջ, Figaro թերթը, հղում կատարելով հրշեջ ծառայության ներկայացուցչին, տեղեկացրել է բաց կրակի վերացման մասին։ Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ արտակարգ իրավիճակը կարող էր կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ, տաճարի մի մասը ծածկված էր շինափայտով։
Incendie de Notre Dame : exceptionnellement Charlie Hebdo sort ce mardi, dès midi en version numérique et dans 50 kiosques parisiens.
— Charlie Hebdo (@Charlie_Hebdo_) 16 апреля 2019 г.
abo ➡️ https://t.co/e10qp1TLQk // liseuse ➡️ https://t.co/HEzD7iIf9P pic.twitter.com/rkfksX0BsN

















































Ֆրանսիայում ասել են, որ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը կտեւի ավելի քան հինգ տարի
Ճարտարապետները 7 տարբերակ են առաջարկել Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար
Ինչպես է Աստվածամոր տաճարի տանիքում անհայտ անձը կրակ վառում․ (տեսանյութ)
Փարիզի Աստվածամոր տաճարի մեղուները հրդեհից չեն վնասվել
Փարիզի Աստվածամոր տաճարի վանահայրը չի բացառում, որ հրդեհի պատճառը համակարգչային համակարգի խափանումն էր
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026