ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունվեց Հայաստանի համակարգմամբ ներկայացված բանաձեւը
Ապրիլի 15-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունեց ՄԱԿ-ի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջեւ համագործակցության վերաբերյալ բանաձեւը, որի բանակցային գործընթացը ՄԱԿ-ում համակարգվել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող Հայաստանի կողմից:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Բանաձեւը Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի հաստատմանը ներկայացրեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Սոֆյա Սիմոնյանը` նշելով, որ բանաձեւն անդրադառում է ՄԱԿ-ՖՄԿ միջեւ բազմաոլորտ համագործակցությանն ու կապերին եւ ամփոփում է Ֆրանկոֆոնիայի` Երեւանում կայացած 17-րդ գագաթաժողովի հիմնական արդյունքները։
Բանաձեւի ընդունման կապակցությամբ Գլխավոր ասամբլեայում ելույթներով հանդես եկած մի շարք պատվիրակություններ շնորհակալություն հայտնեցին Հայաստանին` Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահելու եւ բանաձեւի նախագծի շուրջ ՄԱԿ-ում բանակցային ակտիվ գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026