Ռուսաստանը կվճարի Եվրոպայի խորհրդի պարտքը՝ 60մլն եվրո
Ռուաստանը պատրաստ է Եվրոպայի խորհրդին վճարել 60մլն եվրոյի պարտքը, որը կազմում է ԵԽ-ին Ռուսաստանի 2 տարվա չկատարված վճարումը։ Այս մասին հայտնել է «Իզվեստիա»-ի դիվանագիտական աղբյուրը։
Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը հայտարարել է, որ դա տեղի կունենա, երբ խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) վերացնի ազգային պատվիրակությունների դեմ հետագա խտրականության վտանգը:
«Այս դեպքում Ռուսաստանը պատրաստ կլինի ոչ միայն վճարել իր ամենամյա ներդրումը, այլև վերականգնել վերջին երկու տարվա ընթացքում կուտակված պարտքը: Սա մեր պաշտոնական դիրքորոշումն է, և ես միայն կարող եմ ողջունել այն», - ասել է Կոսաչևը։
Դաշնային խորհրդում ընդգծել են Եվրոպայի խորհրդի բարեփոխման անհրաժեշտությունը, որպեսզի յուրաքանչյուր պատվիրակության քվեարկության իրավունքը երաշխավորված լինի:
ԵԽԽՎ-ում ֆրանսիացի պատգամավոր Օլիվյե Բեհթը «Իզվեստիա»-ին ասել է, որ Ռուսաստանը պետք է վերադառնա ԵԽԽՎ և հնարավորություն ունենա ընտրել ԵԽ գլխավոր քարտուղարին ու ՄԻԵԴ դատավորներին:
«Սակայն, միևնույն ժամանակ, Մոսկվան պետք է դրական ազդակներ ուղարկի Ուկրաինայի ճգնաժամի լուծման համար: Այս երկիրը Եվրոպայում կարևոր տեղ է զբաղեցնում, ուստի այն պետք է կատարի իր պարտականությունները ըստ իր դերի»,-ասում է Բեհթը:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը զրկվեց ձայնի ու մի շարք այլ իրավունքներից 2014թ.-ին՝ Ղրիմի «անեքսիայի» պատճառով, որից հետո չմասնակցեց ԵԽԽՎ աշխատանքներին։ ՌԴ-ն, սակայն, շարունակում էր մասնակցել ԵԽ կանոնադրական մյուս մարմնի՝ Նախարարների կոմիտեի աշխատանքներին, սակայն 2016թ.-ից հրաժարվել վճարել ԵԽ բյուջեի գոմարները, ինչը Եվրոպայի խորհրդին կանգնեցրեց ֆինանսական ճգնաժամի առաջ, քանի որ Ռուսաստանը ԵԽ 5 մեծ դոնորներից մեկն է ու տարեկան ԵԽ բյուջե էր վճարում 30մլն եվրո։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026