Մենք հասկացրինք, որ այլեւս չենք հանդուրժի Թուրքիայի ագրեսիան Միջերկրական ծովի Արեւելյան շրջանում. Ռոբերտ Մենենդես
Մենք հասկացրինք, որ այլեւս չենք հանդուրժի Թուրքիայի ագրեսիան Միջերկրական ծովի Արեւելյան շրջանում, հայտարարել է ամերիկյան դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, հաղորդում է Cyprus Mail-ը:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը «պետք է անի ավելին. մենք պետք է մեծացնենք աջակցությունը, որը թույլ կտա Հունաստանին կատարել իր պարտավորությունները ՆԱՏՕ-ի առաջ» եւ չեղարկենք Կիպրոսի Հանրապետության նկատմամբ էմբարգոն զենքի մատակարարման առումով:
1987 թվականին ԱՄՆ-ը հաստատել էր սահմանափակումները Կիպրոսի հանդեպ զենք եւ պաշտպանողական նյութեր փոխանցելու առումով՝ փորձելով խթանել կղզու վերամիավորման ջանքերը եւ խուսափել սպառազինության մրցավազքից:
Մենենդեսն ու հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն ներկայացրել են օրինագիծ, որն ուղղված է Կիպրոսի՝ զենք վաճառելու էմբարգոն չեղարկելուն, անվտանգության ոլորտում Կիպրոսի եւ Հունաստանի հետ ԱՄՆ- հարաբերությունները ամրապնդելուն:
Ակնկալվում է, որ երկուշաբթի Մենենդեսը կժամանի Կիպրոս եւ, չնայած նրա այցը մասնավոր է, նա պետք է հանդիպի նախագահ Նիքոս Անաստասիադեսի եւ արտաքին գործերի նախարար Նիքոս Քրիստոդուլիդի հետ:
Դիվանագիտական աղբյուրը հայտնել է Կիպրոսի նորությունների գործակալությանը, որ նախագահի հետ Մենենդեսի հանդիպման ժամանակ կքննարկվի էմբարգոյի չեղարկման, Կիպրոսի ու ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների հարցը: «Մենենդեսը միանշանակ շատ մեծ կարեւորություն ունի Կիպրոսի համար»,-ասել է աղբյուրը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026