Ռուսներն ասում են, որ ամերիկացիները չպետք է ներխուժեն Վենեսուելա…Ծիծաղելի է. Պոմպեո
«Ամերիկայի ձայն»-ի իսպանական ծառայությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն, մեկնաբանելով հարցը, թե ինչպես է վենեսուելական ճգնաժամն ազդել առանց այն էլ Վաշինգտոնի եւ Մոսկվայի լարված հարաբերություններին, նշել է Կրեմլի պնդումների «անհիմն» բնույթը Վենեսուելայում «Ամերիկայի ներխուժման անթույլատրելիության մասին»: «Ռուսներն ասում են, որ ամերիկացիները չպետք է ներխուժեն Վենեսուելա…Ծիծաղելի է, քանի որ նրանք արդեն իսկ ներխուժել են (այդ երկիր) հիմնավոր կերպով: Կուբացիները տնօրինում են անվտանգության ծառայությունների ապարատը: Կարծում եմ՝ եթե դուք լինեիք Վենեսուելայի ռազմական ղեկավարը, դուք անհարմար կզգային դրանից…Վենեսուելացիները ցանկանում են ունենալ անվտանգության սեփական ուժերը: Նրանք ցանկանում են կառուցել սեփական ժողովրդավարությունը, որպեսզի երկիրը ղեկավարեն Վենեսուելայի բնակիչները, այլ ոչ ինչ-որ փոքր կղզու կամ Ռուսաստանի ներկայացուցիչները: Միացյալ Նահանգները պատրաստ են աջակցել նրանց այդ պահանջն իրացնելու հարցում»,-հայտարարել է Մայք Պոմպեոն:
Ընդ որում՝ չիլիական Mega TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Պոմպեոն հայտարարել է, որ չի բացառում Վենեսուելայում ռազմական միջամտության հավանականությունը:
«Մենք կվերականգնենք ժողովրդավարությունը: Խուան Գուայդոն երկրի օրինական առաջնորդն է: Մենք նրա հետ ենք այսօր, նրա հետ կլինենք, երբ հեռանա Մադուրոն եւ դրանից հետո Վենեսուելայում վերակառուցումը սկսելու համար»,-ընդգծել է պետքարտուղարը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026